Նորոգում

Գնելով հեծանիվ «MyBike» ընկերությունից, Դուք ազատում եք Ձեզ երկար մտածելուց, թե որտեղ վերանորոգել Ձեր երկաթե ընկերոջը - պարզապես կապնվեք մեզ հետ: Համագործակցելը մեզ հետ շատ հարմար է, քանզի մենք իրականացնում ենք կարգավորում, նորոգում և  տեխնիկական սպասարկում բոլոր տեսակի հեծանիվների մոդելների (մանկական, կանացի, արագընթաց և այլն) ինչպիսինն են օրինակ՝ Trek, Cube, Salcano: Մեր իրավասության մեջ է՝ աշխատանքի իրականացում ամենատարբեր հեծանիվների պահեստամասերի փոփոխման, այդ թվում՝ շղթաների, ցողունների, պեռոնների, անիվների, արգելակների և այլ մասերի: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև նշված ծառայությունների ցանկից: Գնացուցակում նշված գները չեն ներառում պահեստամասերի արժեքները:

ԱշխատանքԳինը (դրամ)
Դիագնոստիկա անվճար
Շղթայի յուղում առանց լվացմանանվճար
Աքսեսուարների տեղադրում500
Անվախցիկի նորոգում500
Անվադողի փոխում500
Օդային զսպանակների օդալիցքավորում՝ ըստ Ձեր քաշի1000
Արգելակի ռոտորի կամ/և կոճղակների փոխում1000
Արգելակի ռոտորի կամ/և կոճղակների մաքրում1000
Արգելակի ռոտորի ութնյակի ուղղում1000
Ղեկի հանգույցների կարգավորում1000
Բռնակների փոխում1000
Շղթայի փոխում և նորոգում2000
Ղեկի փոխարինումը՝ ներառյալ կից աշխատանքները2000
Դիմացի հաբի միջուկի փոխարինում 2000
Գծափողերի կարգավորում1000-2000
Գծափողի փոխում և կարգավորում3000
ետևի հաբի միջուկի փոխարինում 3000
Ճոպանների փոխում1000-3000
Անիվների էլիպսի և ութնյակի ուղղում1000-6000
Ընդհանուր զննում, լվացում, յուղում, հանգույցների կարգավորում10000-12000
Հիդրավլիկ արգելակների լիցքավորում5000-7000
Անհատական պատվերով հեծանիվի հավաքում10000-40000

Եթե աքսեսուարները գնում եք մեզ մոտից , ապա տեղադրումը կատարվում է անվճար: