Ինչպես ընտրել հեծանիվը

Ի՞նչ  է անհրաժեշտ իմանալ առաջին հեծանիվը գնելիս կամ ինչպես ճիշտ ընտրել առաջին հեծանիվը

Մի քանի օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիա հեծանվասերներին, որը  կօգնի  հեծանիվ վարելիս համատեղել հաճելին օգտակարի հետ  և ճիշտ ընտրություն կատարել․

1. Որտե՞ղ եք վարելու հեծանիվը:

Հեծանիվ  ընտրելիս  առաջին կարևոր հարցերից մեկն այն է, թե որտե՞ղ եք այն վարելու, քանի որ քաղաքային պայմաններում վարելու համար նախատեսված հեծանիվը տարբերվում է խճուղիներում և լեռներում վարելու հեծանիվներից։ 
 

2. Ընտրեք ձեր հասակին համապատասխան հեծանիվի կմախք:

Շատ հաճախ հեծանիվ ընտրելիս կարևորում են անիվների տրամագիծը, անտեսելով շրջանակի չափը: Իրականում, պետք է կարևորել շրջանակի չափը․ օրինակ՝ 27․5՛՛ անիվներ կարող է վարել և՛ 130սմ հասակ ունեցող մարդը, և՛ 155սմ, այս դեպքում փոխվում է շրջանակի չափը։

                                                         Картинки по запросу bicycle tire sizes chart trek 

3. Ընտրեք թեթև հեծանիվ:

Հեծանիվը վարելու վայրը և շրջանակի ճիշտ չափը ընտրելուց հետո պետք է ուշադրություն դարձնել հեծանիվի քաշին։ Ցանկալի է որ հեծանիվի շրջանակը լինի ալյումինե համաձուլվածքից։ Որքան թեթև է հեծանիվը,այնքանայն հեշտ է այն կառավարել և երկար վարելիս չի հոգնեցնում։

4. Առաջին անհրաժեշտության աքսեսուարներ:

Հեծանիվն ընտրելուց հետո պետք չէ մոռանալ առաջին անհրաժեշտության աքսեսուարների մասին: Դրանք են.

  • Սաղավարտ։  Այն կարևոր աքսեսուարներից է, որի համար չարժե խնայել։ Համաձայնեք, որ գլուխն այն ամենաարժեքավորն է, որ ունենք, այնպես որ այն պետք է պահպանել ։

  • Լույս ։ Ձեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է հզոր լուսադիոդներով  լույս   երեկոյան ժամերին  ճանապարհին նկատելի լինելու  համար։ Դիմացի լույսը նույնքան կարևոր է, որքան հետևինը:

  • Ձեռնոցներ։ Ձեռնոցների օգտագործումը  կկարգավորի քրտնարտադրությունը , որի շնորհիվ ձեռքերը չեն սահի ղեկի վրայից և կոշտուկներ չեն առաջանա։


 


Հեծանիվի տեսակները

  • Խճուղային հեծանիվ (Road Bikes)

Այս տեսակի հեծանիվները նախատեսված են խճուղիներում վարելու համար, իրենց դիզայնի շնորհիվ հնարավորություն են տալիս զարգացնել մեծ արագություն։ Արտաքին առանձնահատկություններից են՝  նեղ պրոֆիլով անիվներ, անիվների միջև կարճ հեռավորություն, շատ թեթև և առարջ թեքված ղեկ ։ Վերջինիս շնորհիվ հեծանվորդը  այնպիսի դիրքով է վարում հեծանիվը, որն օգնում է նրան հակազդել քամու դիմադրությանը ընթացքի ժամանակ։ Եթե արագության սիրահար եք ապա խճուղային հեծանիվը հենց փեզ համար է ։

  • Ճամփորդական հեծանիվ (Touring Bikes)

Անունն արդեն հուշում է , որ այս հեծանիվը նախատեսված է ճամփորդելու, երկար ճանապարհներ անցնելու, հետևաբար նաև հավելյալ իրեր տեղափոխելու համար։ Ճամփորդական հեծանիվները։ Իր կառուցվածքի շնորհիվ երաշխավորում  է հարմարավետ և փափուկ ընթացք։ 

  • Լեռնային հեծանիվ (Mountain Bikes)

Ամենահայտնի և պահանջված հեծանիվի տեսանկն է աշխարհում։ Այն մեծ պահանջարկ է ձեռք բերել շնորհիվ իր ունիկալության․ մաունթին բայքը հնարավորություն է տալիս այն վարել ոչ միայն լեռներում և հարթ ճանապարհին, այլ նաև  քաղաքում և հարթ  փողոցներով։

Լեռնային հեծանիվների առանձնահատկություններից են՝  լայն պրոֆիլով անիվներ, ավելի ամուր շրջանակ և  անվահեծեր , ուղիղ ղեկ ։

Լեռնային հեծանիվները  2 տիպի են լինում ՝ կոշտ պոչ (hardtail bikes)  և երկու ամորտիզացիայով  ( full-suspension

Առաջինները ունենում են մեկ ՝ առջևի ամորտիզատոր, իսկ երկրորդները  և՛ առջևում , և՝ ետևում։

  • Հիբրիդ հեծանիվ (Hybrids)

Այս տիպի հեծանիվները, կարելի է ասել, գտնվում են խճուղային և լեռնային հեծանիվների միջև ։ Հիբրիդ կարելի է համարել  կոշտ պոչ (hardtail bikes)  հեծանիվները, որոնք հեշտությամբ կարելի է վարել և՛ քաղաքային պայմաններում, և՛  լեռնային։ Հիբրիդ են համարվում նաև շարժիչով հեծանիվները։ 

  • BMX հեծանիվ

Картинки по запросу bmx bike

Ի սկզբանե այս հեծանիվները ստեղծվել են առաջնությունների, հնարքներ կատարելու  համար։ Այն հնարավոր չէ շփոթել այլ մոդելների հետ, քանի որ իր արտաքին տեսքը միանգամից առանձնանաում է մյուսներից՝ կարճ , ձգված շրջանակ, 20՛՛ անիվներով, առանց փոխանցման համակաևգ, ղեկը պտտվում է 360˚ ։ Եթե դուք Էքստրիմի սիրահար եք ,ապա այս հեծանիվը ձեզ համար է։

  • Սայքլքրոսս հեծանիվ (Cyclocross Bikes)

Սայքլքրոսս հեծանիվի առանձնահտկություններից են՝ թեթև քաշը, դրա հետ մեկտեղ բավականին ամուր է և դիմացկուն կոշտ միջավայրին։ Այն ունի անհարթ անվադողեր, որոնք թույլ են տալիս հեծանիվը վարել քարքարոտ, ցեխոտ և խոտածածկով տարածություններում։

  • Ծալվող հեծանիվ (Folding Bikes)

Եթե դուք շատ եք ճամփորդում կամ տանը  այն տեղավորելու խնդիր ունեք, ապա այս մոդելը ձեզ համար իդեալական տարբերակ է։ Այն թեթև է, կոմպակտ և հեշտ է տեղափոխվում։ Սովորաբար դրանք լինում են 20՛՛ անիվներով, երբեմն 24՛՛ և հազվադեպ կարելի է հանդիպել 26՛՛ անիվներով տարբերակի։ Այն նախատեսված է զբոսանքների և ոչ մեծ հեռավորություններ անցնելու համար։

  • Ֆիքսի հեծանիվ (Fixed-Gear Bikes)

Картинки по запросу Fixed-Gear Bikes

Այս հեծանիվներն իրենց ոճով առանձնանում են մյուս հեծանիվներից։ Ունենում են բարակ անիվներ, չեն ունենում փոխանցման համակարգ, միայն մեկ աստղիկ առջևում, իսկ շղթայի մյուս ծայրը ամրանում է  հետևի սռնակին։ Ֆիքսիները չեն ունենում նաև արգելակման համակարգ, այն արգելակում են ֆիքսելով ոտնակները, որտեղից էլ առաջացել է անվանումը։

  • Էլեկտրական հեծանիվ (E-Bikes)

Է-հեծանիվը հիբրիդի դասին պատկանող հեծանիվ է: Այն նույն ավանդական հեծանիվն է ավելացրած շարժիչը։ Այն կարելի է նաև վարել առանց շարժիչի։ Ամբողջովին լիցքավորված մարտկոցով կարելի է վարել 40-45կմ։ 

  • Տանդեմ  հեծանիվ (Tandem Bikes)

Հեծանիվը նախատեսված է  մի քանի (ավելի հաճախ 2 հոգու) համար, այն ունենում է 2 (կամ ավելի) նստարան, 2 (կամ ավելի) զույգ պեդալներ և 2 (կամ ավելի) ղեկ։ Շատ հարմար տարբերակ է ընտանեկան զբոսանքների համար։